Դեկտեմբերի 10-ին` ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալով` համածառայակցի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.):
Եվս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:
Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:






