Հայաստան է ներկրվել թթվածին արտադրող 4 կայան և թթվածնային 200 կոնցենտրատոր, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
ԱՆ կարիքների համար պետբյուջեից հատկացված միջոցներով ձեռք բերված սարքավորումները կծառայեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին և կլուծեն բժշկական ծառայությունների ապակենտրոնացման խնդիրը։
Նախնական գնահատմամբ` թթվածնային կայաններից մեկը կուղարկվի Արցախ, մյուսները կբաշխվեն Ապարանի ԲԿ-ի, Սպիտակի ԲԿ-ի և Կապանի ԲԿ-ի միջև։
Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1,452,374 պատվաստում է կատարվել։






