Երևանի ավտոպարկը համալրվել է 8 բազմաֆունկցիոնալ ձնահավաք ավտոմեքենայով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
«Բացի նոր ավտոբուսներից, Երևանի ավտոպարկը համալրվել է 8 բազմաֆունկցիոնալ ձնահավաք ավտոմեքենայով»,-գրել է նա։
Ձնահավաք մեքենաներն ունեն 2 սեղմավահանակ (կովշ), ինչը հնարավորություն է տալիս մաքրել միանգամից երկու երթևեկելի գոտի։
Դեկտեմբերի 12-ից Երևանում նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն է դուրս եկել երթուղի: Այդ ավտոբուսներում պետք է նախապես վճարել՝ 100 դրամը գցելով վճարման սարքի մեջ։






