AM
13 Դեկտեմբեր 2021 - 09:15 AMT

Թագուհի Թովմասյան. «Պատիվ ունեմը» կողմ կքվեարկի Ալեն Սիմոնյանի հրաժարականին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը մտնի օրակարգ, խմբակցությունը կողմ է քվեարկելու Սիմոնյանի հրաժարականին։

Նա հավելել է, որ իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռացումը խմբակցությունը համարում է ամենահրատապ խնդիրներից մեկը, գրում է Aysor.am-ը։

Անդրադառնալով այն լուրերին, թե «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Թագուհի Թովմասյանը և Իշխան Զաքարյանը հրաժարվել են ստորագրել Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջող նախագծի տակ՝ Թովմասյանն ասել է, որ որևէ բան ստորագրելու անհրաժեշտություն չի եղել։

«Ստորագրելու անհրաժեշտություն չկա, դա նախաձեռնում է որևէ խմբակցություն և որևէ խմբակցություն կարող է միանալ կամ չմիանալ։ Մեր խմբակցությունն առավել քան միասնական է և մենք իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռացումը համարում ենք ամենահրատապ խնդիրներից մեկը։ Եթե առաջիկայում էլ լինի նման նախաձեռնություն, բնականաբար, մենք կմիանանք», – ասել է պատգամավորը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացնելով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցով նախագծի շրջանառման հիմնավորումները, ասել է, որ գործ ունենք ԱԺ նախագահի հետ, որը միջազգային հարթության մեջ կատարում է ՀՀ արտաքին քաղաքականության համար ռիսկային հայտարարություններ։ «Առաջիկայում «Պատիվ ունեմը» ևս հայտարարությամբ հանդես կգա»,-ասել է նա։