AM
14 December 2021 - 11:54 AMT

ՀՀ նախագահը և Վիկտորինը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

Նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:

Զրուցակիցները քննարկել են նաև Եվրամիության հետ տարբեր ոլորտներում գործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին։

Դեկտեմբերի 13-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը քննարկում է ունեցել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: