AM
15 Դեկտեմբեր 2021 - 09:19 AMT

ՔՊ-ն չի ներկայացել ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը չի կայացել՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ներկայացել նիստին։

Նիստը տապալվել է քվորումի բացակայության պատճառով։

Նախատեսվում էր քննարկել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ներկայացրած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը։