Արմեն Մուրադյանը վերընտրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Ռեկտորը միաձայն է վերընտրվել։
«ԵՊԲՀ-ի ղեկավարումն առաջիկա 5 տարիներին ևս կլինի պրոֆեսիոնալ ամուր ձեռքերում՝ ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց պրոֆեսոր, բժիշկ Արմեն Աբգարի Մուրադյանը»,-ասվում է գրառման մեջ։






