AM
5 July 2002 - 13:52 AMT

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՏՆՕՐԵՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Համաշխարհային բանկի կառավարիչ տնօրեն Շենգման Ժանգը քննարկել են կառուցվածքային վերափոխումների վարկային ծրագրի եւ աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի, ինչպես նաեւ էներգետիկ եւ սոցիալական ոլորտներում իրականացվող ծրագրերի գործընթացը: Նախատեսվում է նաեւ ՀԲ կառավարիչ տնօրենի հանդիպումը ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի հետ: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Երեւանում Շենգման Ժանգը, ՀԲ-ն պատրաստ է ընդլայնել աջակցությունը Հայաստանին մի շարք ծրագրերի ուղղությամբ: