Պաշտպանության բանակը պարզաբանում է տարածել «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ կողմից զինվորական թոշակների վերաբերյալ Ֆեյսբուքում արված հրապարակման առթիվ՝ նշելով, որ նման խնդիր իրոք առկա է, սակայն դրա լուծումը դուրս է ՊԲ տիրույթից:
«Համապատասխան հայտերը սահմանված ժամկետներում ՊԲ կողմից ներկայացվել են կենսաթոշակների հատկացումը ապահովող ստորաբաժանումներ:
Խնդիրը գտնվում է ՊԲ հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում և ինչպես խոստացվել է կլուծվի ամենասեղմ ժամկետներում:
Ինչ վերաբերվում է ՊԲ ֆինանսական բաժնի պետի անձնական կյանքի վերաբերյալ «տեղեկություններին» ու անհարկի որակումներին, փաստում ենք, որ նա վերջին անգամ ԱՄՆ-ում եղել է 2019թ.-ին»,-ասվում է հայտարարության մեջ:
Պահեստազորի սպաները հայտարարություն էին տարածել, որ մինչ օրս չեն ստացել իրենց հասանելիք զինվորական թոշակները։






