Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն Աշոցքի տարածաշրջանում և նրան հարակից բնակավայրերում սպասվում է սաստիկ սառնամանիք՝ լուսադեմին օդի ջերմաստիճանը կհասնի -32․․․-34 աստիճան ցրտի, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Շիրակի մարզի մյուս բնակավայրերում ջերմաստիճանն առաջիկա գիշերը կգրանցվի -25…-30, Արագածոտնի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի ու Կոտայքի լեռնային շրջաններում նվազագույնը կգրանցվի -22 աստիճան, Սյունիքում` -20։
Մայրաքաղաքում դեկտեմբերի լույս 25-ի գիշերը -9…-11 աստիճան ցուրտ կլինի։






