Էյվա արվեստների հիմնադրամը 5-12 տարեկան երեխաների համար նախատեսված քարտային նոր խաղ է թողարկել՝ «Կանաչ»: Այն միրգ-բանջարեղենային դիմանկարներով ինքնատիպ և զվարճալի խաղ է՝ կոչված խթանելու երեխայի մտքի և մարմնի առողջ զարգացումը։
Խաղը կոգեշնչի երեխային յուրովի տեսնելու, սիրելու և հաճույքով համտեսելու բնույթան բարիքները՝ նպաստելով առողջ սննդի հաճախակի օգտագործմանը: Զուգահեռ խաղաձևերի հատուկ ընտրությունը կզարգացնի երեխայի կենտրոնացումը, տեսողական հիշողությունը, երևակայությունը, ստեղծագործական միտքը և կդարձնի նրան ավելի հնարամիտ և համարձակ։
«Կանաչ» խաղն առաջարկում է 3 տարբեր խաղաձևեր՝
1․ Բանջո-մանջո (հնարամտություն և համարձակություն)
2․ Բոստան (կենտրոնացում և ճկունություն)
3․ Բերքահավաք (հիշողություն և երևակայություն):
Այն կարելի է գտնել Զանգակ, Էպիգրաֆ ու Բուկինիստ գրախանութներում, ինչպես նաև eli.am և books.am առցանց հարթակում:






