AM
28 March 2009 - 14:27 AMT

Հայաստանում կանցկացվի բրազիլական արվեստի շաբաթ

Ապրիլի 1-ին Հայաստանում կանցկացվի բրազիլական արվեստի շաբաթ, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը երկու երկրների մշակույթի նախարարություններն ու Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունն է: Այդ շաբաթվա ընթացքում Երեւանում եւ Գյումրիում ելույթ կունենա «Տրիո Իմաժես» խումբը, հաղորդում է Հայաստանի մշակույթի նախարարության մամլո ծառայությունը: Ազգային պատկերասրահում տեղի կունենա «Կինը կինոյում» թեմայով բրազիլական ֆիլմերի հետահայաց ցուցադրում, նաեւ կկայանա բրազիլացի լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: