AM
28 Դեկտեմբեր 2021 - 13:31 AMT

Տեղահանված արցախցիները նամակ են հանձնել կառավարություն

Կառավարության դիմաց ակցիա իրականացնող տեղահանված արցախցիները նամակ են հանձնել կառավարություն։ Դրանում արցախցիները ներկայացրել են իրենց սոցիալական խնդիրները, նաև հանդիպում պահանջել ՀՀ ղեկավարության հետ, գրում է «Փաստինֆոն»։

Նամակը հանձնելուց հետո ակցիա իրականացնողները քայլերթով շարժվել են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ:

Հադրութից տեղահանված բնակիչներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց՝ պահանջելով լուծել բնակարանային խնդիրները:

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկղության տակ։