AM
29 Դեկտեմբեր 2021 - 08:38 AMT

ԱՀ ԱԻՊԾ. Երեխաներին զերծ պահեք զանազան պայթուցիկների և պետարդների օգտագործումից

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ հատկապես երեխաներին զերծ պահել զանազան ճայթռուկների, պայթուցիկ սարքերի և պետարդների օգտագործումից, ինչի հետևանքով յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ դեպքեր՝ երեխաների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու և հրդեհների առաջացման պատճառով:

Ըստ հայտարարության, դա անհրաժեշտ է անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու համար, ինչպես նաև պայմանավորված է վերջին շրջանում հանրապետությունում արձանագրված հրդեհներով։