Սանահինի կամրջի կամարներն ու պատերը մաքրվել են խոտածածկույթից: Աշխատանքներն իրականացրել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության աշխատակիցները և Լոռու փրկարար վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։
Նրանք նաև հեռացրել են ծառերի արմատները, որոնք վնասում էին հուշարձանին, տեղեկացնում է ՊՈԱԿ-ը։
Սանահինի կամուրջը միացնում է Դեբեդի երկու ափերը, այն կառուցվել է 1195-ին: Պատմական աղբյուրները վկայում են, որ կամուրջը կառուցել է հայոց Վանենի թագուհին՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին:






