AM
30 Դեկտեմբեր 2021 - 06:51 AMT

Լարսը բաց է բոլոր մեքենաների համար

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ՝ Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ճանապարհը, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր և Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։