AM
30 Դեկտեմբեր 2021 - 11:46 AMT

Մեքենաների հայելիների գողության դեպքեր են բացահայտվել

Մեքենաների հայելիների գողության դեպքեր են բացահայտել:

Դեկտեմբերի լույս 23-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Հրաչյա Քոչարի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 3 տղամարդու, որոնք Արարատի մարզի բնակիչներ են։

Բաժնում պարզվել է, որ Նոյակետ գյուղի 33-ամյա բնակիչը գողացել է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Լեքսուս» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Նոր Խարբերդի 50-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։ Իսկ Խաչփար գյուղի 59-ամյա բնակչի մոտ ծալովի դանակ կար:

«Լեքսուսի» հայելիները հայտնաբերվել են: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 33-ամյա տղամարդը էլի է հայելիներ գողացել։ Ձեռնարկվում են միջոցառումներ` տուժողներին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։