AM
3 January 2022 - 09:42 AMT

ԱՆ․ ՀՀ-ում երկու դեղաչափով Covid-19-ի դեմ 714,685 մարդ է պատվաստվել

Հունվարի 2-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1,660,256 պատվաստում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Առաջին դեղաչափ է ստացել 944,784 մարդ, երկրորդը` 714,685:

Հայաստանում հունվարի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 345,036-ի, նախորդ օրվա համեմատ ավելանալով 29-ով: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի։