AM
4 Հունվար 2022 - 09:23 AMT

Փոխնախարար. Ֆիզիկայի և քիմիայի գծով դիմորդների թիվը մանկավարժական բուհերում չի հասնում մեկ տասնյակի

ֆիզիկայի և քիմիայի ուղղությամբ ուսուցչի կրթություն ստանալու ցանկություն ունեցողների թիվը մանկավարժական բուհերում չի հասնում մեկ տասնյակի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ սա ամենակարևոր հարցերից է։

«Վերջին 5 տարվա կտրվածքով մանկավարժական կրթության ստացման համար դիմող դիմորդների թիվը կազմում է դիմորդների ընդհանուր թվի մոտ 4.2 տոկոսը։ Դիմողների մեծ մասն էլ նախընտրում է դիմել անգլերեն, հայոց լեզու և գրականություն, պատմություն ուղղություններով։ Բնագիտական առարկաների ուղղությամբ իրավիճակը խիստ մտահոգիչ է։ Եթե կենսաբանության և աշխարհագրության մասով որոշակի փոքր դրական փոփոխություն կա, ֆիզիկայի և քիմիայի ուղղությամբ ուսուցչի կրթություն ստանալու ցանկություն ունեցողների թիվը մանկավարժական բուհերում չի հասնում մեկ տասնյակի։ Սա մեր ամենակարևոր հարցերից է»,-ասվում է գրառման մեջ։