AM
4 January 2022 - 10:44 AMT

Iran Airtour-ը Թեհրան-Երևան չվերթեր է մեկնարկել

Iran Airtour ավիաընկերությունը հունվարի 1-ից մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք, կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: