Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ խիստ վերահսկողության միջոցառումների շրջանակում հունվարի 7-ին Սևանա լճից դուրս է բերվել 57 ապօրինի ձկնորսական ցանց և առգրավվել 36 հատ «սիգ» տեսակի ձուկ։ Այդ մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Կառույցից հիշեցնում են, որ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022-ի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ամբողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը:






