Հայաստանում հունվարի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 345,981-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 126-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8004 դեպք կա, այլ պատճառով՝ 1512։
Ապաքինվել է ևս 99 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 332,985 է։ Փաստացի բուժվողների թիվը 3480 է։
Ընդհանուր առմամբ 2,608,149 թեստ է արվել, մեկ օրում` 3433։