AM
11 Հունվար 2022 - 12:16 AMT

Ավանեսյանն ու Քերոբյանը խթանիչ պատվաստանյութ են ստացել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի (Covid-19) դեմ խթանիչ (բուստեր) պատվաստանյութով:

Նրանք պատվաստվել են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում։

18 տարեկան և բարձր տարիքի, հատկապես` ռիսկի խմբերում գտնվող անձինք, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման երկրորդ դեղաչափից 6 ամիս անց կարող են ստանալ բուստերը` Covid-19-ից և շրջանառվող նոր շտամերից առավել պաշտպանված լինելու համար:

Հունվարի 9-ի դրությամբ կատարվել է 1,694,518 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 952,813, երկրորդ` 740,489, բուստեր` 1216: