AM
11 Հունվար 2022 - 15:17 AMT

«Հայաստան» խմբակցության առաջարկը՝ նվազագույն աշխատավարձը 100,000 դրամ դարձնել

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 100,000 դրամ:

Խմբակցությունն առաջարկում է, որ այդ փոփոխությունն ուժի մեջ մտնի 2022 թվականի հուլիսի 1-ից, գրում է Aysor.am-ը։

Նվազագույն աշխատավարձը Հայաստանում այժմ 68,000 դրամ է։