AM
15 Հունվար 2022 - 12:48 AMT

Բքի պատճառով փակ է Արցախը ՀՀ-ին կապող գլխավոր մայրուղին

Բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին:

ՀՀ ԱԻ նախարարությունն իրազեկում է, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է, Գորիս-Երևան ճանապարհի 1-ին կմ-ը փակ է բքի պատճառով։

Միաժամանակ նախարարությունը տեղեկացնում է, որ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է:

Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: