Ազգային ժողովը 2 նոր պատգամավոր ունի։ Մանդատները վայր դրած և մարզպետ նշանակված պատգամավորների փոխարեն մանդատ են ստացել Էդգար Հակոբյանը և Լիլիթ Կիրակոսյանը «Քաղաքացիական պայմանագրից»։
Այդ մասին մեկնարկած երկրորդ նստաշրջանում հայտարարել է ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը։
Մանդատները վայր են դրել Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը: Մովսիսյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետ, իսկ Թևոնյանը՝ Արարատի։






