AM
22 Հունվար 2022 - 13:46 AMT

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում` հունվարի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին առավոտյան ժամերին առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ:

Օդի ջերմաստիճանը 23-ի և 24-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 27-ին սպասվում է ձյուն: Մայրաքաղաքում հունվարի լույս 23-ի գիշերը կգրանցվի -12։