«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ է արձակվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ փոխվել է նրա խափանման միջոց՝ կալանքը։
Նրա նկատմամբ դատարանը կիրառել է 2 մլն դրամ գրավ, տեղեկացնում է «Առավոտը»։
Մինասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Մինասյանը մի քանի անձանց հետ մեղադրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման և իշխանությունը յուրացնելու մեջ։ 2021 թվականի դեկտեմբերին այդ քրեական գործը կարճվել է։ Սակայն Աշոտ Մինասյանը մեղադրվում է նաև ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու մեջ:






