AM
30 March 2009 - 17:17 AMT

Մոսկվայում ցուցադրվում է 1489 թվականի հայկական ձեռագիրը

Մոսկվայի ձեռագրերի ուսումնասիրման գիտահետազոտական պետական ինստիտուտի ցուցասրահում ներկայացվել է 1489 թվականի հայկական ձեռագիր: Վերականգնված ձեռագիր մատյանը Վասպուրական նահանգի Խիզանի վանքերից մեկի ձեռագիրն է, այն գտնվել է 5 տարի առաջ Ռուսաստանի պետական գրադարանի պահոցներում եւ «սոսնձված աղյուսի» վիճակում էր: Միայն մի քանի էջ էր բացվում, որտեղ հաջողվեց ընթերցել նրա ստեղծման վայրը, վարպետի անունն ու տարեթիվը:

Ձեռագիրը երկարատեւ վերակագնման կարիք ուներ, քնաի որ երկար տարիներ պահվել է գոմում: Արդյունքում Վասպուրականի մանրանկարչության դպրոցի վարպետ Մկրտիչի ձեռագիրը չափազանց շատ էր վնասվել:

Այժմ ծաղկազարդ տեքստերով բոլոր էջերը իր մանրանկարներով ցուցադրվում են առանձին (ցուցահանդեսից հետո գիրքը կկարվի):

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 24-ը: