Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է։ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ վարորդները մեքենաներով բողոքի ակցիա են իրականացնում։ Հավաքվել են մեծաթիվ ոստիկաններ։
Իրավապահները բերման են ենթարկում ակցիա իրականացնող վարորդներին, գրում է Aysor.am-ը։
Ավելի վաղ ֆեյսբուքյան «TUGANQ տուգանք» խմբի անդամները, խիստ դժգոհ ԱՊՊԱ վճարների թանկացումներից և գնային այլ փոփոխություններից, հայտարարել էին, որ պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել և իրենց ձայնը լսելի դարձնել պատկան մարմիններին։
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի որոշմամբ վերանայվել են ԱՊՊԱ-ի բազային սակագները: Թանկացումներն ուժի մեջ են մտնելու փետրվարի 7-ից:






