Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ոստիկանություն՝ կապված ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացրած մասնակիցներին բերման ենթարկելու հետ։
Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև այց արդյունքների հիման վրա` ըստ առանձին դեպքերի, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:
Ավելի վաղ իրավապահները բերման են ենթարկել Հանրապետության հրապարակում ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։ Բերման է ենթարկվել 5 վարորդ։
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի որոշմամբ վերանայվել են ԱՊՊԱ-ի բազային սակագները: Թանկացումներն ուժի մեջ են մտնելու փետրվարի 7-ից:






