AM
2 Փետրվար 2022 - 06:28 AMT

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

Հանրապետության տարածքում` փետրվարի 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին առանձին շրջաններում, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում՝ փետրվարի 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը սպասվում են տեղումներ: Փետրվարի 2-ին և 3-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կհասնի + 10 աստիճանի։