AM
2 Փետրվար 2022 - 08:24 AMT

Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջ է բացել

ՀՀ արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջ է բացել։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակը։

«Գործարկվել է պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, արտակարգ և լիազոր դեսպան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Նախագահի հրաժարականն ուժի մեջ է մտնում, եթե այն հետ չի վերցվում 7 օրվա ընթացքում։ Հրաժարականն ուժի մեջ է մտել հունվարի 31-ին։ Մինչև նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ԱԺ նախագահը: