AM
2 Փետրվար 2022 - 10:12 AMT

Արցախի փողոցում մեքենա է այրվել․ Կա տուժած

Արցախի փողոցում մեքենա է այրվել: Ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:08-ին, մարվել՝ 12:42-ին, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։