Սևանա լճի մակարդակը փետրվարի 2-ի դրությամբ ծովի մակերևույթից 900 մ 39 սմ բարձրության վրա է: Նախորդ տարվա նույն օրվա համեմատ լճի մակարդակն իջել է 13 սանտիմետրով, տեղեկացնում է ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունը։
2022-ի առաջին ամսվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 7 միլիոն 338 հազար խորանարդ մետր ջուր։
Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։






