AM
2 February 2022 - 11:22 AMT

Շալենբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նրան ուղեկցել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը Հայաստանում է աշխատանքային այցով։ Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն: