Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը՝ նախատեսում է 10 նոր տրոլեյբուս ձեռք բերել, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է, որ նոր շարժակազմի ձեռքբերման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ:
Առաջիկա 10 օրերի ընթացքում ևս երկու՝ թիվ 28 և 35 երթուղիները կսկսեն սպասարկվել Zhong Tong մակնիշի նոր ավտոբուսներով: 28 համարի երթուղին փոքր-ինչ կփոփոխվի և ուղիղ կապ կլինի դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան։
Վարորդների հավաքագրման փուլն ավարտված է:






