2021 թվականին ՀՀ-ում ծնվել է 36,585 երեխա՝ 19,064 տղա և 17,521 աղջիկ։ Նորածինների սեռերի հարաբերակցությունն, այսպիսով, կազմել է մոտ 109 տղա՝ 100 նորածին աղջկա հաշվով (նորմալ է համարվում մինչև 105 տղա՝ 100 աղջիկ ցուցանիշը)։
Նորածին աղջիկներին ամենից հաճախ անվանակոչել ենՆարե, որին հաջորդում են Մարիան և Արփին։ Հնգյակի մեջ էին նաև Մանե և Անգելինա անունները։
Տղաների ամենատարածված անունների եռյակն է՝ Դավիթ, Նարեկ ու Մոնթե՝ 1275, 864 և 646 համապատասխանաբար։ Թոփ-5-ը սահմանափակում են Տիգրան և Արեգ անունները։
Մոնթեն 2020 թվականին՝ պատերազմի սկզբից ի վեր, դարձել է նորածին տղաների շրջանում 5-րդ ամենատարածված անունը։ Համեմատության համար՝ 2019 թվականին այն ընդամենը 16-րդն էր։






