AM
8 February 2022 - 07:23 AMT

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ժամանակավոր դադարեցնում է գործերի ընդունումը

Ռուսաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մինչև փետրվարի 21-ը ժամանակավորապես դադարեցնում է ՀՀ քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման գործերի ընդունումը։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Դա պայմանավորված է Covid-19 համավարակով։