AM
8 February 2022 - 07:35 AMT

ՀՀ-ում կորոնավիրուսի 2486 նոր դեպք կա և 6 մահ

Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 394,074-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2486-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 6 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից և 1 մահ, երբ պացիենտն ունեցել է վարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8102 դեպք կա, այլ պատճառով՝ 1556։

Ապաքինվել է ևս 3180 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 356,165 է։ Փաստացի բուժվողների թիվը 28,251 է։

Ընդհանուր առմամբ 2,790,095 թեստ է արվել, մեկ օրում` 6807։