AM
10 Փետրվար 2022 - 06:32 AMT

Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Լարսը փակ է բեռնատարների համար

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։