Հանրապետության տարածքում` փետրվարի 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 11-ին, 14-ի ցերեկը՝ առանձին շրջաններում: Փետրվարի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում՝ փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Փետրվարի 10-ի ցերեկը մայրաքաղաքում կլինի +6 աստիճան, իսկ փետրվարի լույս 11-ի գիշերը՝ +1։






