Հայաստանում փետրվարի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 399,727-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2842-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 9 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից և 3 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8114 դեպք կա, այլ պատճառով՝ 1560։
Ապաքինվել է ևս 2548 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 362,004-է։ Փաստացի բուժվողների թիվը 28,040 է։
Ընդհանուր առմամբ 2,805,028 թեստ է արվել, մեկ օրում` 7636։