AM
31 March 2009 - 13:43 AMT

Երեւանում ելույթ կունենա հայտնի տենոր Վաննո Տադեոն

«Ես տենորի համար նախատեսված ծրագիր եմ նախապատրաստել: Դրանք դրվագներ են օպերաներից եւ արիաներից, որոնք ես բազմիցս ներկայացրել եմ արտասահմանյան բեմերում»,- ասել է հայտնի տենոր Վաննո Տադեոն (Վահրամ Թադեւոսյան): Վերջին տարիներին Իսպանիայում բնակվող երգիչը մտադիր է համերգներով հանդես գալ Հայաստանում: Համերգի ծրագիրը նվիրված է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ բաղկացած է երկու մասից: Համերգի առաջին մասում կկատարվեն ակադեմիական արիաներ, նեապոլիտանական երգեր, դասական էստրադայի ստեղծագործություններ: Համերգի երկրորդ մասի մեջ ներառված են Կոմիտասի, Եկմալյանի ստեղծագործությունները, ազգային երգեր, ընդ որում` ստեղծագործությունների մեծ մասը կատարվելու է առաջին անգամ:

Վաննո Տադեոյի համերգը Երեւանում տեղի կունենա ապրիլի 24-ից` Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օրվանից հետո Արամ Խաչատրյանի անվ. ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Տադեոյի խոսքով, համերգները կկայանան նաեւ Հայաստանի այլ քաղաքներում:

1996թ. Վաննո Տադեոն հրավիրվեց Բարսելոնա եւ Ամենյան Հայոց Կաթողիկոս Գարեգին I-ի հովանավորությամբ մասնակցեց Ֆ.Վինիսիասի անվ. միջազգային մցրույթին, որտեղ ստացավ դիպլոմ եւ Ջ.Վերդիի անվ. մրցանակ: Վերջին ութ տարիներին Վաննո Տադեոն բնակվում է Իսպանիայում` ելույթ ունենալով լավագույն եվրոպական բեմերում: