Հանրապետության տարածքում` փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, փետրվարի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-6 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով:
Երևանում՝ փետրվարի 14-ին, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի գիշերը և առավոտյան սպասվում են թույլ տեղումներ: Փետրվարի լույս 15-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -2 աստիճան։






