Առողջապահության նախարարության և ամերիկյան Pfizer դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով Covid-19-ի դեմ mRNA հիմքով պատվաստանյութի 100,620 դեղաչափ ներկրվել է Հայաստան:
Բաշխումից հետո Pfizer պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:
Փետրվարի 13-ի տվյալներով` Հայաստանում ընդհանուր առմամաբ կատարվել է 1,959,789 պատվաստում։