Փետրվարի 15-ին Երևանում էլեկտրաշչակներ են փորձարկվելու, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Շչակները կփորձարկվեն ժամը 10։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում Արգիշտի 1, Պարոնյան 40, Տերյան 72, Տերյան 44 հասցեներում։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։






