Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով նիստի ժամանակ մեղադրել է Քոչարյանին գործարար Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ իրականացնելու նպատակով գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից 3 մլն դոլար կաշառք ստանալու մեջ։
Ըստ դատախազի, Քոչարյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հանցանքի կատարում, գրում է «Ա1+»-ը։
Արմեն Գևորգյանն իր հերթին մեղադրվում է Սիլվա Համբարձումյանից 1 մլն դոլար կաշառք ստանալու համար։ Ըստ դատախազի՝ 2008 թվականին նա Մայրապետյանից ստացել է 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացած եկամուտները։
Դատախազը նշել է, թե կաշառք տալու համար Համբարձումյանը 2 դեպքում էլ, որպես միջնորդ, դիմել է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին։
Նշված հոդվածով, որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 7-ից 12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։






