Հայաստանում փետրվարի 14-ի դրությամբ կորոնավիրուսի դրական թեստ ունեցողների 74,7%-ը պատվաստված չէ, հայտնում է առողջապահության նախարարությունը:
Նախարարությունը ներկայացրել է նաև հետևյալ տվյալները՝ պատվաստված չէ կորոնավիրուսով հոսպիտալացվածների 82%-ը, պատվաստված չէ ծանր վիճակում գտնվողների 77,9%-ը։
Հայաստանում փետրվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 408,381-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1307-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8201 դեպք կա, այլ պատճառով՝ 1575։






