Փետրվարի 7-14-ը իրականացված ծառայության արդյունքում Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1534 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 300 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 153, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 285 անձ։
100 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 20-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 31-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 26-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 262-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։
Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 2 հետախուզվողի, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման ենթարկել 48 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։






